• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Մեկ ժամ նարգիլե ծխելը հավասարազոր է 100 հատ ծխածոտի օգտագործմանը

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` 1ժամ նարգիլե օգտագործումը հավասար է 100 հատ ծխախոտի արդյունքին:

Ծխախոտ ծխելու ժամանակ մարդը կատարում է 8-12 ներքաշում, ինչի արդյունքում 0.5-0.6 միլիլիտր ծուխ է թափանցում օրգանիզմ: Իսկ 1 ժամ նարգիլե ծխելու դեպքում մարդը կատարում է մոտ 200 ներքաշում, ինչի արդյունքում յուրաքանչյուր ներքաշումից 0.15-1 լիտր ծուխ է թափանցում օրգանիզմ, գրում է Daily Mail-ը:

Չնայած որ նարգիլեն, ի տարբերություն սովորական ծխախոտի, ավելի հաճելի համ ունի, այն պարունակում է նույն քանակությամբ թոքերի քաղցկեղ և սրտային հիվանդություններ հարուցող թունավոր նյութեր:

Նարգիլեի սիրահարները հերքում են այս փաստը` պնդելով, որ ծուխը մինչ օրգանիզմ մտնելը անցնում է ջրի միջով, որը կլանում է բոլոր թունավոր նյութերը: Սակայն այս տեսակետը ապացուցող ոչ մի հիմնավոր տեղեկություն չկա:

Նշենք,որ նարգիլե ծխելը ունի ևս մի բացասական կողմ` խողովակը կարող է տարբեր հիվանդությունների` մասնավորապես տուբերկուլյոզի և հեպատիտի պատճառ դառնալ:
 

Tert.am

18
Декабрь
0
1304

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar