• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Մեկնարկել է «ՆերՈւժ» սփյուռքահայերի ստարտափ ծրագրի հայտերի ընդունումը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը համատեղ մեկնարկում են «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի ինտերակտիվ ստարտափ ծրագիրը: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ «Այն նախատեսված է հայկական ծագում ունեցող ձեռնարկատերերի համար՝ զարգացնելու իրենց ձեռնարկությունները, միևնույն ժամանակ հարստացնելու գիտելիքների պահուստը, ընդլայնելու գործընկերային կապերը և ստանալու պետական ֆինանսավորում: Ծրագիրը նպատակ ունի ստեղծել հարթակ և տալ հնարավորություն սփյուռքի նորաստեղծ ընկերություններին իրենց սթարթափերը Հայաստան բերելու, գործունեություն ծավալելու և երկրում սթարթափերի էկոհամակարգը բարելավելու համար: Ծրագիրը կանցկացվի Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում, 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 20-ը: Ծրագրին դիմել ցանկացողները կարող են այցելել neruzh.am կայք և «Դիմել» կոճակի միջոցով լրացնել հայտը: Քառօրյա միջոցառման ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Հայաստանի սթարթափ էկոհամակարգը և Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելությունները, տեղական գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները, կստեղծվի ընդհանուր հարթակ հայրենադարձ հայ գործարարների համար՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով և այլն: Հաղթող թիմերը կհրավիրվեն Հայաստան՝ հայրենադարձվելու և ստանալու 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի դրամաշնորհներ, ինչպես նաև կստանան ձեռնարկատիրական աջակցություն՝ Հայաստանում իրենց ձեռնարկությունները զարգացնելու նպատակով: Այս տարի «ՆերՈւժ»-ի թիրախային ոլորտներն են ֆինանսական, սոցիալական, կառավարման, կրթական, շարժական, ինտերնետային, գյուղատնտեսական տեխնոլոգիաները, առողջապահությունը, ռոբոտաշինությունը, ինժեներական արվեստը և այլն: Ծրագրի գործընկերներն են FAST և IDeA հիմնադրամները, UWC Դիլիջան քոլեջը և այլն»,- նշված է հաղորդագրության մեջ:
18
Декабрь
0
578

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar