• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Մերժված արու ճանճերը հարբեցողությամբ են զբաղվում




Արու ճանճերը,  բեղմնավորվելիս մերժում ստանալով իրենց «կանանցից», հարբեցողությամբ են զբաղվում, հաստատում են կենսաբանները: 

Science ամսագրի հոդվածում տեղեկացվում է փորձի մասին, որն իրականացրել են Քալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկոյի (ԱՄՆ)  համալսարանի մի խումբ կենսաբաններ` Գալիթ Շոհաթ Օֆիրի ղեկավարությամբ: Խումբն ուսումնասիրել է արու ճանճերի  նյարդային կենտրոններում տեղի ունեցող  գործընթացներն այն բանից հետո, երբ էգերը մերժում են նրանց: 

Գիտնականներն աճեցրել են արուների երկու սերունդ, որոնցից  մեկը տեղադրվել է  արդեն բեղմնավորված էգերով վանդակ, իսկ երկրորդը` կույս էգերով վանդակ:

Բանն այն է, որ էգ ճանճերը բեղմնավորվում են կյանքում միայն մեկ անգամ եւ միշտ մերժում են նոր երկրպագուներին բեղմնավորվելուց հետո: Այլ խոսքով, առաջին սերնդի բոլոր արուները մերժվել են, չնայած նրանց բոլոր ջանքերին,  իսկ ահա երկրորդ խմբի ճանճերը երաշխավորված հնարավորություն են ունեցել բեղմնավորվելու:

Փորձն սկսելուց չորս օր անց գիտնականները վանդակում երկու կերաման են տեղակայել: Առաջինում սովորական շաքարաջուր է եղել, երկրորդում ավելացվել է սպիրտի 15-տոկոսանոց լուծույթ: Պարզվել է, որ մերժված արուներն ավելի հաճախ էին օգտվում ալկոհոլային հեղուկից, քան նրանց ավելի երջանիկ եղբայրակիցները:  «Ամուրիներն» ամեն օր խմել են   85%-ով ավելի շատ ալկոհոլային հեղուկ, քան սովորական:

Գիտնականները գտել են նաեւ այդ պահվածքի համար պատասխանատու ազդանշանային սպիտակուցը` այսպես կոչված նեյրոդեմուլյատոր F-ը  (NPF), որը ընտանիք ունեցող ճանճերի մոտ բավարար է եղել, իսկ ամուրիների մոտ` անբավարար: Այդ պատճառով նրանք հաճույք ստանալու այլընտրանքային տարբերակի են դիմում` ալկոհոլի կիրառման, հաղորդում է TUT.BY-ը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am


18
Декабрь
0
1637

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar