• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Microsoft-ը սովորեցնում է թարգմանչին խոսել օգտվողի ձայնով

Microsoft-ի լաբորատորիայում տեխնոլոգիա է ստեղծվել, որը կարող է ուսումնասիրել օգտվողի ձայնը, ապա այն օգտագործել օտար կամ մայրենիլեզվի սինթեզի ժամանակ:

Microsoft-ի Ռեդմոնդի քամպուսում վերջին ցուցադրության ժամանակ հետազոտող Ֆրենկ Սունգը ցույց է տվել, որ իր տեխնոլոգիան կարող է կարդալ իսպաներենով իր ղեկավար Ռիկ Ռաշիդի ձայնով: Նա նաեւ ցույց է տվել, թե ինչպես Microsoft-ի ռազմավարության եւ հետազոտությունների գծով տնօրեն Քրեյգ Մանդին կարող է խոսել չինարեն:

Սունգը կարծում է, որ գյուտի համար կիրառման մի քանի տարբերակ կարելի է գտնել: «Մեկ լեզու իմացող օգտվողի համար, ով օտար երկիր է այցելում, կարող ենք խոսքի ճանաչում, հետագա թարգմանություն եւ մայրենիով ձայնային փոխանցում իրականացնել, բայց սեփական ձայնը պահպանելու հնարավորությամբ»,- ասել է նա:

Տեխնոլոգիան նաեւ կարող է օգնել ուսանողներին օտար լեզու սովորելիս: Ներկայումս տեխնոլոգիան թույլ է տալիս վերափոխում իրականացնել 26 լեզուներից որեւէ երկուսի միջեւ:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1312

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar