• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Մոտեցող նոր աստերոիդը Երկիր մոլորակին կարող է բախվել 2040-ին



30 տարվա մեջ առաջին անգամ Երկիր մոլորակին մոտենում է աստերոիդ և ամենայն հավահականությամբ կարող է բախվել երկրին, այս մասին տեղեկացնում է Daily Telegraph-ը:

Խոսքը 2011 AG5 անունը ստացած երկնային մարմնի մասին է, որը հայտնաբերվել է անցած տարվա հունվարին և այժմ դիտվում է աշխարհի շուրջ 120 աստղադիտարանների կողմից:

Ներկայիս հաշվարկներով աստերոիդի հավանական բախումը մոլորակին տեղի կունենա 2040-ի փետրվարի 5-ին: Ըստ գիտնականների՝ 2011 AG5-ը 460 ոտնաչափի գունդ է, ունի 140 մ տրամագիծ և կշռում է 3,9 մլն տոննա:

ՄԱԿ-ում աստերոիդին շեղելու շուրջ քննարկումներ են ծավալվել, քանի որ մտավախություն կա, թե հաջորդ մի քանի տարիներին բախման հավանականությունն ավելի կմեծանաի: Որևէ քաղաքի վրա ընկնելու դեպքում 2011 AG5-ը կարող է միլիոնավոր կյանքեր խլել: Համարվում է, որ այս աստերոիդը շատ ավելի փոքր է, քան այն մեկը, որի հարվածի պատճառով 65 մլն տարի առաջ ոչնչացել են դինոզավրերը:

Գիտնականները հուսով են 2011 AG5-ի մասին ավելի շատ տվյալներ իմանալ 2013-16թթ:

Իսկ առայժմ ամենից շատ շրջանառվում է ՆԱՍԱ-ի առաջարկը, այն է` զոնդ կցել աստերոիդին, որը հավելյալ ձգողականության շնորհիվ միլիոնավոր լուսային տարիներով աստերոիդը կհեռացվի մոլորակից: Խոսվում է նաև միջուկային զենքի միջոցով 2011 AG5-ն կանգնեցնելու մասին:

Մինչև 2040թ-ը 2011 AG5-ի հետ բախվելը 2036-ին Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի մեծ մասի բնակչությունը հնարավորություն կունենա տեսնել, թե ինչպես է Երկրին շատ մոտ անցնում Aphophis աստերոիդը: 

Ըստ ՆԱՍԱ-ի` Երկրից 120 մլն մղոն (մոտ 193.080.000.000 կմ) հեռավորության վրա 19.000 միջին չափերի աստերոիդներ կան, որոնք բոլորն էլ Երկրի հետ բախվելու դեպքում ամբողջ քաղաքներ կարող են ավերել:

Tert.am


18
Декабрь
0
1053

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar