Ինչպես տեղեկացրել է ֆիննական հայտնի Nokia ընկերության գլխավոր նախագծող Մարկո Ահթիսաարին` իրենց ընկերությունը նախատեսում է պլանշետային համակարգիչ արտադրել, տեղեկացնում է Reuters-ը:
Ահթիսաարին հարցազրույցի ժամանակ ասել է, որ իրենց պլանշետը կմրցակցի Apple-ի iPad-երի հետ: Իսկ ընկերության գործադիր տնօրեն Սթիվեն Էլոփի գնահատմամբ` չնայած ոլորտի մրցակիցների առատությանը, իրենք ձգտելու են առավելության հասնել Apple-ի նկատմամբ:
Ենթադրվում է, Nokia-ի նոր պլանշետը կարտադրվի ընթացիկ տարվա վերջնամասում և հագեցած կլինի Windows 8 օպերացիոն համակարգով:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0