Հոլանդացի մասնագետները ներկայացրել են ներկառույց ստեղնաշարով այսպես կոչված «լափթոփ-ջինս», այս մասին հայտնում է բրիտանական The Daily Telegraph-ը:
Հոլանդացի համակարգչային փորձագետներ Էրիկ դե Նիյսի ու Թիմ Սմիթի նոր ստեղծագործությունը ներառում է ոչ միայն բլութութային ստեղնաշար, այլև ներկառույց բարձրախոսներ ու անլար համակարգչի մկնիկ:
Հետաքրքրական է «համակարգիչ-տաբատի» անվանումը` Beauty and the Geek, որը թարգմանաբար կնշանակի «Գեղեցկուհին ու խանգարվածը»:
Ըստ հոլանդացիների` այս սարք-հագուստը ստեղծված է, որպեսզի օգտատերերը չկաշկանդվեն իրենց շարժումներում և կարողանան տնօրինել իրենց համակարգիչները:
Նիյսի խոսքով` այս համակարգչային ջինսը միայն մի քիչ է ծանր սովորական ջինսից:
Ակնկալվում է, որ համակարգչով ջինսը վաճառքի կհանվի 250 ֆունտ սթերլինգով, եթե իհարկե շուկա մտնի:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0