Բարսելոնում տեղի ունեցած Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ Ֆիննական Nokia ընկերությունը հայտարարել է, իր նոր` PureView 808 սմարթֆոնի արտադրության մասին, որն զինված կլինի ռեկորդային` 41 մեգապիքսել ֆոտոխցիկով, տեղեկացնում է Vesti.ru-ն:
Սմարթֆոնի տեսախցիկի 5-8 մեգապիքսելանոց մատրիցան կլինի 2/3 դյույմ: Այս հեռախոսի շնորհիվ օգտատերերը հնարավորություն կունենան առանց պատկերի որակը կորցնելու 7մեգապիկսքսել որակով այն մոտեցնել ու հեռացնել:
Քառակի զումն ու HD (1080р) վիդեոձայնագրման համար նախատեսված օպտիկան արտադրելու է աշխարհահռչակ Carl Zeiss գերմանական ընկերությունը, իսկ Rich Recording տեխնոլոգիայի շնորհիվ այն միանգամայն որակյալ հնչյունային ձայնագրություն կկարողանա անել: Dolby ընկերության շնորհիվ ականջակալերի միջոցով հնարավոր կլինի լսել 5/1 դոլբի հնչյուն:
Սմարթֆոնն ունի 4 դյույմանոց PureView էկրանով, որը պաշտպանված կլինի քերծվածքներից ու հարվածներից:
Պրոցեսորը 1.3 գեգահերց հաճախականություն և 512մբ օպերացիոն հիշողություն կունենա: Սարքը կաշխատի Symbian Belle օպերացիոն համակարգով, իսկ նախնական արժեքը կլինի մոտ 450 եվրո:
Մեկնաբանություններ նյութին: 0