Նորաձև իրերը մեզ վրա «թանկ են նստում», և խնդիրը միայն գնի մեջ չէ, գրում է Time-ը: Մասնագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ նեղ ջինսե տաբատներ ու բարձրակրունկ կոշիկներ կրելուց, քանի որ դրանք իրական սպառնալիք են առողջությանը:
Time-ը ներկայացնում է ամենանորաձև «սպառնալիքները», որոնցից հարկավոր է խուսափել.
Նեղ ջինսեր
Նեղ ջինսե տաբատներ կրելը կամ գոտին ամուր կապելը կարող են հանգեցնել նյարդային վերջույթների, մարսողության հետ խնդիրների և մարմնի թմրեցման: Ամերիկացի բժիշկ Օկտավիո Բեսը մշակել է «նեղ տաբատների սինդրոմ» տերմինը:
Բարձրակրունկ կոշիկներ
Կոշիկների նեղ քիթն ու բարձր կրունկն իսկական «աղետ» են ոտքերի համար:
«Անհրաժեշտ է կամ սահմանափակել բարձրակրունկ կոշիկներ կրելը, կամ գտնել ամուր սուպինատորով կոշիկներ», - խորհուրդ է տալիս օրթոպեդ Ջոն Մանկուզոն:
Կանացի ներքնազգեստ
Պետք է ճիշտ ընտրություն կատարել` խուսափելով կոշտ կարերով ներքնազգեստից: Կոշտ կարերը կարող են հարել կամ միկրոճաքեր առաջացնել զգայուն մաշկի վրա, ինչը նպաստում է սնկային ու այլ վարակների տարածմանը: Գինեկոլոգ Դեբորա Կոդիի խոսքով` «սեռական ակտիվության ժամանակ շոգն ու հարումը կարող են խորացնել այդ վարակները»:
Փողկապներ
Վերնաշապիկների նեղ օձիքներն ու փողկապները խոչընդոտում են ուղեղի արյան շրջանառությանը` առաջացնելով տեսողության խախտում, գլխացավեր և զնգոց ականջներում:
Փիրսինգ
Մաշկաբանների տվյալներով` փիրսինգը մոտ 20% դեպքերում հանգեցնում է վարակների տարածմանը:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0