24.02.12
Այսօրվանից Orange Արմենիայի բաժանորդները կարող են ընկերության վեբ կայք այցելել նաև իրենց բջջային հեռախոսներով, քանի որ այսօրվանից կգործի վեբ Orange-ը կայքի մոբայլ տարբերակը` m.orangearmenia.am:
Ըստ ընկերության հաղորդագրության՝ մոբայլ տարբերակում այցելուները կարող են գտնել Orange-ի վերջին նորությունները, ինչպես նաև տեղեկություններ հիմնական ծառայությունների, սակագների, սարքերի ու հեռախոսների մասին:
Կայքի մոբայլ տարբերակը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ հեռախոսներ դեռ հնարավորություն չեն տալիս հայատառ կայքէջեր ընթերցել, Orange-ն իր մոբայլ վեբ կայքի հայերեն տարբերակն առաջարկում է երկու էջով: Հայատառ հայերենով էջին զուգահեռ կարելի է նաև նույն բովանդակությունը կարդալ լատինատառ տառադարձմամբ:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0