Նյու Մեքսիկոյի պետական համալսարանին կից Chile Pepper գիտահետազոտական ինստիտուտի փորձագետները հայտարարել են, որ հայտնաբերել են աշխարհի ամենակծու պղպեղը` տեղեկացնում է The Telegraph-ը:
Տրինիդադ և Տոբագոյում աճող Trinidad Moruga Scorpion տեսակի պղպեղը մոտավորապես գոլֆի գնդակի չափ է և, չնայած իր փոքր չափին, համարվում է ամենակծուն աշխարհում:
Հետազոտության ընթացքում գիտնականները ուսումնասիրել են 125 տեսակի պղպեղ, որոնցից ընտրվել են 7 ամենակծու տեսակները:
Մասնագետները նշում են, որ Trinidad Moruga Scorpion տեսակի պղպեղը չափավոր օգտագործման դեպքում օգտակար է առողջությանը:
«Այս պղպեղը օգնում է արյան շրջանառությանը, սակայն, պետք չէ չարաշահել այն»,- ասել է ինստիտուտի գիտնական Պոլ Բոսլանդը:
Նշենք, որ գիտնականների այս հայտնագործությունը հավակնում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Մինչ այս, աշխարհի ամենակծու պղպեղ էր համարվում բանգլադեշական Bhut Jolokia-ն:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0