Մարդու ուղեղի ծերացումը սկսվում է արդեն 45 տարեկանում, այլ ոչ 60-ում,ինչպես նախկինում ընդունված էր համարել: Այս եզրակացությանն են հանգել Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականները:
10 տարի տևած հետազոտությանը մասնակցել է 7 հազար մարդ` 45-70 տարիքային խմբում: Էքսպերեմենտների ընթացքում նրանք կանոնավոր կերպով թեստեր են անցել, որոնք գնահատում են հիշողությունը, բառապաշարը, ըստ լսածի խոսքի դաստիարակումը և այլն:
Արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ մտավոր ունակությունները անկում են ապրում 45-49 տարեկանում` 3,6 %-ով և այդ գործընթացը զարգանում է տարիքի հետ: 65-70 տարեկանում մտավոր կարողությունները գրանցում են 9,6%-ի անկում տղամարդկանց, և 7,4%-ի անկում կանանց մոտ:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0