• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ուրմիայի ցամաքումն աղետ է, այնինչ Իրանը Հորմուզի նեղուցն է ցանկանում փակել. Alertnet


Մի շարք գիտական հետազոտություններ ցույց են տալիս, որ Ուրմիա լիճը զգալիորեն ցամաքել է վերջին մի քանի տարիների ընթացքում: Ցամաքման հիմնական պատճառներն են` բնակլիմայական փոփոխությունները, ջրի տեխնիկական օգտագործումը` այդ թվում ՀԷԿ-երի համար, ինչպես նաև ամբարտակների կառուցումն ու տեղումների քանակի նվազումը: Այս մասին գրում է Trust.org-ը:

Լրատվամիջոցն անդրադառնալով այս խնդրին նշում է, որ այսօր Իրանն իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցը փակելու խնդրին, սակայն, երկրի հյուսիսարևմտյան մասում գտնվող Ուրմիա լճի ցամաքման դեպքում երկրին մեծ աղետ է սպասվում, ինչը լրջորեն կանդրադառնա գյուղատնտեսության վրա:

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի տվյալներով` Ուրմիա լճի շրջակայքում բնակվում է ավելի քան 6.4 մլն մարդ: Իսկ 500կմ շառավղով բնակիչների թիվն անցնում է 76 մլն-ից:

Գիտնականները համեմատություններ են տանում Արալյան ծովի հետ, նշելով, որ այն հիմնականում ցամաքել է չոր ու առանց տեղումների եղանակի պատճառով:

Սակայն նշվում է, որ Իրանի իշխանությունների կողմից ուշադրություն հատկացնելու դեպքում, հնարավոր է, որոշակիորեն փրկել Ուրմիա լիճը սպառնացող վտանգից:

Tert.am



18
Декабрь
0
933

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar