Պաղպաղակի նման բարձր կալորիա ունեցող մթերքները գլխուղեղի վրա նույն ազդեցությունն են թողնում , ինչ թմրանյութերը, գրում է ABC News-ը:
Օրեգոնի հետազոտական համալսարանի փորձագետներ Քայլ Բերգերը և Էրիք Ստայսը որոշել են պարզել` արդյոք օրգանիզմը «կպահանջի» հավելյալ բաժին, եթե մարդն ուտի դրա միայն մի մասը:
Հետազոտողները, լուսանկարով շոկոլադային կոկտեյլ ցուցադրելու ժամանակ, սկանավորել են 151 անչափահասի գլխուղեղները , որոշելու համար կախվածության ուժը. գնահայտվել է նաև գլխուղեղի ակտիվությունն այն ժամանակ, երբ առաջարկվել է խմել անհամ ընպելիք կամ էլ իսկական կոկտեյլ:
Պարզվում է , կամավորները, ովքեր փորձից 2 շաբաթ առաջ պաղպաղակ են օգտագործել, պակաս հաճույք են ստացել կոկտեյլից: Դա փաստել է գլխուղեղում ակտիվության նվազումը, ընդ որում բացառիկ ակտիվությունը նկատվել է միայն պաղպաղակի հանդեպ, իսկ օրինակ համբուրգերների դեպքում, անչափահասներն այդպես էլ չեն արձագանքել:
Ստացվում է` որքան շատ է մարդն օգտագործում ճարպային սնունդ, քաղցր մթերքներ, այնքան շատ է նվազում նման մթերքների հանդեպ ունեցած զգայունությունը:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0