• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Պակիստանում պատրաստվում են 170 հազ. կայք արգելափակել

Պակիստանի իշխանությունները մտադիր են ինտերնետ-կոնտենտի զտման նոր համակարգ մշակել, որը թույլ կտա ավելի քան 170 հազ. կայք արգելափակել:

Ինչպես հաղորդում է  SecurityLab-ը, այդ երկրում արդեն արգելափակվել է  «անպարկեշտ նյութեր» պարունակող մոտ 13 հազ. կայքերի մուտքը, սակայն դա անբավարար է համարվել:

Կայքերի արգելափակման գրոծընթացն սկսվել է խորհրդարանականների նախաձեռնությամբ` պայմանավորված այն հանգամանքով, որ  վերջին մի քանի տարվա ընթացքում պրովայդերների դեմ ավելի մեծ թվով հայցեր են ներկայացվում:

Ավելի հաճախ սպառողները պահանջում են լիցենզիայից զրկել համացանցային ծառայություններ մատուցող  ընկերություններին` պոռնոգրաֆիական կայքերի մուտքը չարգելափակոելւ համար:

Հիշեցնենք, որ Պակիստանում, որտեղ արգելվում է «իսլամի դեմ ուղղված ցանկացած գործունեություն», արգելափակվում  է մուտքը դեպքի այն կայքեր, որի բովանադակությունը համարվում է  «վիրավորական»:

Միժամանակ, ինչպես հաղորդում է NEWSru.com-ը,  Google Trends եւ Google Insights ծառայությունների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Պակիստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում` պոռնոգրաֆիայի, մանկական պոռնագրաֆիական  եւ այլասերվածությանը վերաբերող հարցումների թվով:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1041

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar