• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Պարոն 118»-ը քիմիական նոր տարրերի «որս» է սկսել

Մենդելեեւի աղյուսակը նոր գերծանր տարրերով համալրած գիտնականները փորձում են ընդլայնել պարբերական աղյուսակի սահմաններն ու նոր էկզոտիկ տարրեր հայտնաբերել։ Այս մասին գրում է Sciencemag-ը, որը ծավալուն հրապարակմամբ պատմում է հայազգի գիտնական, պարբերական աղյուսակում իր ավելացրած քիմիական 118-րդ տարրի՝ «օգանեսոնի» (Og) պատվին «Պարոն 118» անունը ստացած Յուրի Հովհաննիսյանի (Օգանեսով) ղեկավարած լաբորատորիայի մասին։ Լեգենդար լաբորատորիան Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիան, առաջին հայացքից, ավելի շուտ ավտոմեքենաների վերանորոգման սրահ է հիշեցնում, քան լեգենդար գիտական ինստիտուտ: Գիտնականները՝ կեղտոտ, կապույտ խալաթներով, շրջում են՝ մինչ նավթային պոմպը տեխնո-ռիթմեր է արձակում։ Լաբորատորիայում աշխատում է 6 մասնիկների արագացուցիչ, որոնց մի մասը հսկայական մեխանիկական թրթուրներ են հիշեցնում։ Արագացուցիչն ամբողջությամբ տեսնելու համար լուրջ «գիմնաստիկա» (մարմնամարզություն) է հարկավոր, որպեսզի կարողանաք անցնել վտանգավոր կտրուկ աստիճանավանդակներով եւ անակոնդաներ հիշեցնող կախված լարերի միջով Վերջին կես դարում այդ արագացուցիչները Մենդելեեւի աղյուսակը հարստացրել են 9 նոր տարրերով, այդ թվում՝ հայտնի 5 գերծանր տարրերը՝ մինչեւ 118-րդը։ Պարոն 118-ը Այդ աշխատանքները ղեկավարող մարդը ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանն է, ով Ֆլյորովի անվան լաբորատորիայում է 1956 թ․-ից, երբ Նիկիտա Խրուշչովը ստորագրեց Մոսկվայի հյուսիսում՝ կեչիների անտառներում գաղտնի միջուկային լաբորատորիա ստեղծելու մասին հրամանագիրը։ 85-ամյա Հովհաննիսյանը փայլուն սպիտակ մազերով կարճահասակ մարդ է, որի ձայնը դողում է հուզվելիս։ Քոլեջում երազում էր ճարտարապետություն սովորել, բայց բյուրոկրատական քաոսը նրան շեղել է դեպի ֆիզիկա։ Մինչ օրս կարոտում է իր առաջին «սերը»․ «Իմ գիտության մեջ ինձ, իսկապես, ինչ-որ վիզուալ բան է հարկավոր։ Ես զգում եմ այդ պակասը»։ Իրականում՝ ոչ մի կենդանի մարդ չի ձեւավորել Մենդելեեւի պարբերական աղյուսակի ճարտարապետությունն այնպես, ինչպես նա․ այդ պատճառով էլ 118-րդ տարրը կոչվում է «օգանեսոն» (Og)։ Եվ սա դեռ ավարտը չէ։ Նոր տարրերի «որսը» Լաբորատորիան նոր՝ $ 60 մլն արժողությամբ սարքավորում է կառուցել։ Այն ստացել է Գերծանր տարրերի գործարան (Superheavy Element Factory (SHEF)) անունը եւ սկսելու է 119-րդ եւ 120-րդ տարրերի «որսն» արդեն այս գարնանը։ Նոր տարրերի «որսորդներն» ասում են, որ դրանք կընդլայնեն աղյուսակը՝ ներկա 7 շարքից հասցնելով մինչեւ 8 շարք, որտեղ որոշ տեսություններ էկզոտիկ առանձնահատկությունների առաջացում են կանխատեսում։ Այդ շարքի տարրերն, անգամ, հնարավոր է քանդեն աղյուսակի պարբերականությունը, քանի որ քիմիական եւ ֆիզիկական հատկությունները կարող են այլեւս չկրկնվել կանոնավոր պարբերականությամբ։ Աղյուսակի՝ մինչեւ 8-րդ շարք ընդլայնումը կարող է նաեւ պատասխանել հարցերին, որոնք գիտնականներին տանջում են Մենդելեեւի օրերից սկսած՝ «քանի՞ տարր գոյություն ունի», «մինչեւ ո՞ւր է հասնում աղյուսակը»։
18
Декабрь
0
576

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar