Պլանշետային համակարգիչներից երկար ժամանակ օգտվողների մոտ հնարավոր է քրոնիկական ցավեր առաջանալ մկաններում: Նման բողոքներով ավելի ու ավելի շատ մարդիկ են դիմում բժիշկներին:
Պարբերաբար պլանշետներից օգտվողները հաճախ բողոքում են դաստակի և ձեռքի ցավերից: Առողջական խնդիրներ հիմնականում առաջանում են այն մարդկանց մոտ, ովքեր պլանշետը դնում են ոտքերին և կռանում ներքև:
Բժիշկները խորհուրդ են տալիս երկար ժամանակ ձեռքում չպահել պլանշետը և ժամանակ առ ժամանակ դադար տալ, գրում է The Daily Telegraph-ը:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0