• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Քաղցր ըմպելիքներից հրաժարվելը կօգնի նիհարել

Հյուսիսային Կարոլինայի հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ դիետիկ ըմպելիքների օգտագործումը ընդամենը 6 ամսում օգնում են նիհարել 5 %-ով:

Հետազոտությանը մասնակցել է 318 կամավոր, ովքեր տառապել են ավելորդ քաշից և ճարպակալումից, գրում է Medikforum.ru-ն:

Մասնագետները չեն կասկածում, որ դիետիկ կոլայի և նման ոչ ալկոհոլային խմիչքների օգտագործումը նիհարելու ամենահասարակ և ամենահեշտ տարբերակն են:

Հետազոտության ժամանակ կամավորներին երեք խմբի են բաժանել: Առաջին խումբը կալորիաներով հարուստ, գազավորված ըմպելիքը փոխարինել էր դիետիկով, երկրորդ խմբում` ջրով, իսկ երրորդ խմբում ոչիչն չէր փոխվել (նրանց պարզապես տեղեկացրել էին, թե ինչպիսի փոփոխություններն են օգնում նիհարել):

6 ամիս շարունակ հետևելով կամավորների քաշին, մասնագետները փաստել են, որ բոլորի մոտ էլ որոշակի փոփոխություններ նկատվել են, սակայն առաջին երկու խմբի անդամները երկու անգամ ավելի հեշտ են նիհարել:

Կարևորն այն է, որ ըմպելիքը կալորիա չպարունակի, անկախ այն հանգամանքից այն ջուր է, թե գազավորված ըմպելիք:

Մի շարք հետազոտությունները ցուց են տալիս, որ քաղցր ըմպելիքներ օգտագործողները չգիրանալու և շաքարախտով չհիվանդանալու շատ ավելի մեծ շանսեր ունեն:

Tert.am

18
Декабрь
0
1106

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar