• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Քթի ջերմաստիճանը մատնում է սուտ խոսող մարդուն. գիտնականներ

Գրանադայի համալսարանի գիտնականները պարզել են, որ քթի ջերմաստիճանը մատնում է սուտ խոսող մարդուն։ Գիտափորձի ընթացքում դրա մի խումբ մասնակիցների առաջարկել են հեռախոսով խաբել իրենց մերձավորներին: Կամավորներին հետեւել են ջերմացույցների օգնությամբ, սարքեր, որոնք թույլ են տալիս որոշել ջերմաստիճանի բաշխումը հետազոտության ենթարկվող մակերեւույթին: Ինֆրակարմիր պատկերների վրա նկատելի է դարձել, որ երբ մարդը փորձել է ստել, նրա քթի ջերմաստիճանը նվազել է 1,2 աստիճանով, իսկ ճակատը տաքացել է մոտավորապես մեկուկես աստիճանով: Գիտնական Էմիլիո Գոմեզ Միլանոյի խոսքով՝ ջերմաստիճանի անկման պատճառն այն անհանգստությունն է, որն զգում է այն մարդը, որը հարկադրված է սուտ խոսել: Բացի այդ, խաբելիս ուժեղանում է մտավոր աշխատանքը, ինչը հանգեցնում է ճակատի ջերմաստիճանի բարձրացման: Միլանոն նշել է, որ արդյունքները հաստատվել են գիտափորձերի 80 տոկոսի դեպքում, ինչն այդ մեթոդը տասը տոկոսով ավելի ստույգ է դարձնում ստի դետեկտորից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
18
Декабрь
0
681

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar