Ռոբոտին սովորեցրել են մատիտով դիմանկարներ նկարել. թե ինչպես է նա դա անում, կարելի է տեսնել CeBIT ցուցահանդեսում:
Սկզբում ռոբոտը մարդուն լուսանկարահանում է, հետո տվյալները ներմուծվում են համակարգչային մոդուլ, որը պատկերի վերլուծություն է կատարում: Հատուկ ալգորիթմը հաշվարկում է կոնտրաստային հատվածները, որոնք ռոբոտը գծերի է վերածում թղթի վրա:
Նախագծի հեղինակները գերմանական Fraunhofer ինստիտուտի ինժեներներն են: Նրանց խոսքով` ալգորիթմը գրելիս առավել բարդ առաջադրանքը դիմանկարի համար սկզբունքորեն կարեւոր եւ ոչ կարեւոր գծերի տարբերակումն է եղել, գրում է 3DNews-ը:
Տվյալ ռոբոտի հիմնական առաջադրանքը նյութերի օպտիկական հատկությունների ուսումնասիրությունն է, առաջին հերթին` լույսն արտացոլելու ունակությունը, իսկ նկարչությունը նրա հոբբին է:
Մեկնաբանություններ նյութին: 0