Ինտերնետ-հսկաները պետք է հարկ վճարեն ֆրանսիական բյուջեին օնլայն-գովազդից, ասել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Սարկոզին ձգտում է նրան, որ ինտերնետ-հսկաները հարկ վճարեն ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ Եվրամիության բյուջե: Նա մտադիր է զբաղվել այդ հարցով վերընտրման դեպքում:
Սարկոզին անթույլատրելի է համարում, որ ընկերությունները միլիարդներ վաստակեն Ֆրանսիայում, սակայն հարկեր չմուծեն:
Ավելի վաղ Սարկոզին հրահանգել էր ուսումնասիրել այսպես կոչված «Google-ի հարկի» հնարավորությունը:
Առաջարկը ստացվել էր մեդիաընկերությունների բողոքից հետո, թե խոշոր պորտալներն օգտագործում են իրենց կոնտենտը, մասնավորապես նորությունները:
Օրինագծի նախաձեռնողը Ֆրանսիայի մշակույթի նախարարությունն է:
Մեկնաբանություններ նյութին: 0