• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


SMS-ները կարելի կլինի ուղարկել հայատառ

Բջջային հեռախոսներից SMS հաղորդագրությունները պետք է լինեն նաեւ հայատառ: Այսօր` մարտի 15-ին կառավարության նիստում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հենց նիստի ընթացքում հարց ուղղեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին, թե ինչ է հարկավոր անել դրա համար:

Ռ. Նազարյանի պարզաբանմամբ` ՀԾԿՀ-ն արդեն իսկ քննարկումներ է կատարել բջջային կապի երեք օպերատորների հետ, ու կարծես թե լուծումներ գտնվել են: Անհրաժեշտ է, մասնավորապես, սարքավորումներ արտադրողներին պատվիրել` իրականացնելու ծրագրային փոփոխություններ:

Տ. Սարգսյանը նշեց, որ «Նոկիան» արդեն իսկ արտադրում է հեռախոսներ` հայատառ ծրագրերում, սակայն Ռ. Նազարյանի տեղեկացմամբ` նման ապարատների ծավալը շուկայում չի անցնում 1-2%-ից:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1482

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar