Եթե ուզում եք ձեր երեխաները նորմալ քաշ ունենան`ստիպեք նրանց սնվել ձեռքերով, գրում է The Daily Mail-ը:
Հոգեբան Էլլեն Թաունսենդը կարծում է, որ երեխաներին պետք է ընտրության ազատություն տրվի, որ նրանք ընտրեն հենց օգտակար մթերքներ:
Այս եզրակացությանը մասնագետները հանգել են 92 երեխայի հետազոտությունից հետո: Նրանց թույլատրել են սնունդն ուտել ձեռքերով, իսկ 63 երեխաներից բաղկացած մեկ այլ խումբ օգտագործել է սպասք:
Բացի այդ, մասնագետները հետևել են`առաջարկված 151 տեսակի մթերքներից, որոնց են երեխաները նախապատվություն տվել:
Արդյունքում, տարբեր խմբերի երեխաների ճաշակների տարբերությունը մեծ չի եղել, սակայն ձեռքով սնվող երեխաները ավելի քիչ են տառապել ճարպակալումից:
Նոթինգեմի համալսարանի աշխատակիցներն ըդգծում են, որ այլևս կրծքով չսնվող երեխաներն այդ կերպ սովորում են կարգավորել սննդի օգտագործումը և չտառապել ավելորդ քաշից:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0