• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ստեղծվել է կորոնավիրուսը հաղթող հակամարմին․ Nature Communications

Նիդերլանդցի և գերմանացի մասնագետները սինթեզել են փորձարարական մոնոկլոնալ հակամարմին, որն ունակ է լաբորատոր պայմաններում հաղթել նոր կորոնավիրասային վարակը։ Այդ մասին, ըստ shantnews.am-ի՝ ասված է մի խումբ եվրոպացի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Communications գիտական ամսագրում։ Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, Ուտրեխտի համալսարանի լաբորատորիայում ստեղծված սպիտակուցները նման են մարդու իմունային բջիջների արտադրած սպիտակուցներին։ Դրանք գտնում են պաթոգենի կոնկրետ հատվածը և ազդում անմիջապես դրա վրա։ Փորձարկումների ժամանակ 47D11 նոր հակամարմինը հաղթել է ոչ միայն SARS-CoV-2-ը, այլև SARS-CoV-ը, որն առաջացնում է սուր շնչառական համախտանիշ։ Մասնավորապես՝ այն ուղղվում է սպիտակուցային բութակներ, որոնք նոր վիրուսին թագի տեսք են տալիս և թույլ տալիս մարդու բջիջներ ներթափանցել։ Հակամարմինների արտադրման համար օգտագործվել են գենետիկորեն մոդիֆիկացված մկներ։ Երբ պարզ է դարձել, որ 47D11-ը չեզոքացնող ակտիվություն է դրսևորում, որոշվել է հակամարմինը մարդուն հարմար տարբերակով ստեղծել։ Հետագայում կլինիկական հետազոտություններ կարվեն ստացված արդյունքները հաստատելու համար, որից հետո այն կփորձարկեն կենդանիների և մարդկանց վրա։ Դեռևս այդ հակամարմինը բժշկության մեջ օգտագործել չի կարելի, սակայն ապագայում այն հնարավոր է՝ օգնի կորոնավիրուսի կանխարգելման և բուժման հարցում։ Ավելի վաղ Իսրայելում ևս գիտնականները հակամարմիններ են հայտնաբերել, որոնք կարող են օգտագործվել COVID-19-ի դեմ դեղամիջոց մշակելու համար։
18
Декабрь
0
671

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar