երիկյան Moller International ընկերությունն արտադրել է այսպես կոչված «ապագայի մեքենան», տեղեկացնում է rbc.ru-ն:
Հաշվի առնելով ճանապարհային խցանումների խնդիրը, ընկերության ներկայացուցիչները, որոշել են մեկընդմիշտ լուծել այդ խնդիրը, արտադրելով Skycar 200 LS և Skycar 100 LS թռչող մեքենաները:
200 LS-ը նախատեսված է 2 ուղևորի համար: Կշռում է մոտ 600կգ, շարժիչն ունի 170 ձիաուժ հզորություն և զարգացնում է մինչև 990կմ/ժ արագություն: 100կմ տարածությունն անցնելու համար մեքենան ծախսում է մոտ 6լ վառելանյութ:
Իսկ 100 LS-ը նախատեսված է մեկ ուղևորի համար, կշռում է մոտ 365կգ, շարժիչն ունի 170 ձիաուժ հզորություն, զարգացնում է մինչև 1700կմ/ժ արագություն: 100կմ տարածությունն անցնելու համար մեքենան ծախսում է մոտ 5լ վառելանյութ:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0