• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ճապոնացի գիտնականներն ստեղծել են օպտիկական օպերատիվ հիշողության նոր տեսակ

Ճապոնական ֆիզիկոսներն ստեղծել են օպերատիվ օպտիկական հիշողություն, որը ոչ միայն ավելի արագ է իր ժամանակակից «հակառակորդներից», այլեւ նշանակալի տնտեսող է նրանց համեմատ: 

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»,  Կանագավա (Ճապոնիա) քաղաքի NTT ընկերության հիմնական հետազոտությունների լաբորատորիայում Կենգո Նոձակիի ղեկավարության ներքո մի խումբ գիտնականներ ստեղծել են գերտնտեսող օպտիկական հիշողություն` ինդիումի, գալիումի, մկնդեղի եւ ֆոսֆորի  խառնուրդի հիման վրա:

Ֆոտոբյուրեղները պինդ մարմիններ են, որոնք ունեն բյուրեղյա սովորական ամուր մարմինների  վանդականման կառուցվածք, սակայն այս վանդակի հանգույցներում գտնվում են ոչ թե սովորական ատոմներ, այն նանոմասնիկներ, որոք բաղկացած են հարյուրավոր ատոմներից: Նման կառուցվածքի շնորհիվ համապատասխան երկարության լույսի ալիքները տարածվում են նրա ներսով, մինչդեռ այլ ֆոտոնները չեն կարող տարածվել ֆոտոնային բյուրեղում եւ այդ պատճառով էլ արտացոլվում են, նշում է gazeta.ru-ն: 

Նոձակին եւ նրա գործընկերները ֆոտոնային բյուրեղն ստեղծել են ինդիումի եւ ներքին հատուկ կառուցվածք ունեցող ֆոսֆորի խառնուրդից: Նրա ներսում գտնվել է չորս տարրերի խառնուրդից բաղկացած խառնուրդի փոքրիկ մի հատված, որն էլ հանդիսացել է հիշողության բջիջը: Նրան շրջապատող բյուրեղը միաժամանակ կատարել է լուսատուի եւ սառեցման համակարգի, եւ տաքացմանը խոչընդոտող սարքի դեր:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1070

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar