• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ճապոնական օպերատորը սմարթֆոններին սովորեցնում է խոսել ու լսել

Բջջային կապի ճապոնական օպերատոր NTT Docomo ընկերությունը հեռախոսներին սովորեցնում է խոսել եւ կատարել տիրոջ ձայնային հրամանները: Նա այդ նպատակով հատուկ հավելված է մշակում սմարթֆոնների համար, որը տեղադրելով, հեռախոսից օգտվողը կարող է էլեկտրոնային հաղորդագրությունների տեքստ թելադրել եւ ուղարկել, ինչպես նաեւ կառավարել հեռախոսը ձայնային հրամաններով:

Բացի այդ, հեռախոսը կհուշի մետրոյով երթեւեկության ամենահարման երթուղին, կտեղեկացնի եղանակի կանխատեսման մասին եւ բարձրաձայն կկարդա ստացված հաղորդագրությունները:

Ընկերության կարծիքով, նոր հավելվածը նախատեսված է տարեց մարդկանց համար, ում համար դժվար է հեռախոսը կառավարել կոճակները սեղմելով եւ կարդալ փոքր տառերով տեքստերը:

Հավելվածը կլինի անվճար եւ հասանելի մարտի 1-ից: Սա ճապոներենով առաջին նման հավելվածն է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1026

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar