• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Ճնշումը պետք է չափել երկու ձեռքերի վրա. հետազոտություն

Զարկերակային ճնշումը ավելի լավ է չափել երկու ձեռքերի վրա: Ստացված տվյալների տարբերությունն էլ ցույց կտա սրտային հիվանդություններից մահացության մեծ ռիսկը, գրում է The Daily Mail-ը:

Անգլիայի Էքսետերի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են ավելի վաղ կատարված 28 հետազոտություն, որոնք ցույց են տվել, որ տարբեր հիվանդությունների առկայության դեպքում ճնշումը տարբեր ձեռքերում կարող է տարբեր լինել: Գիտնականները նշում են, որ բարձր զարկերակային ճնշում է համարվում 140/190 մմ Hg:

Աջ և ձախ ձեռքերի ռիթմիկ ճնշումը վկայում է հարակից անոթային հիվանդությունների մասին, որը բնութագրվում է զարկերակների լայնացմամբ և նեղացմամբ` որոնք դեպի ոտքեր արյուն են մատակարարում:

Մի ձեռքի ցածր ցուցանիշները կապված են արյան հոսքի նվազմամբ, ինչն էլ վկայում է շնչերակի հետ կապված խնդիրների մասին:

Կարևոր է հետևել աջ և ձախ ձեռքերի ճնշումների տարբերությանը և գնահատելիս հենվել ամենաբարձր ցուցանիշների վրա:

tert.am


18
Декабрь
0
1449

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar