• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Yahoo!-ն մեղադրել է Facebook-ն պատենտների խախտման մեջ

Yahoo! Ընկերությունը սպառնացել է Facebook սոցիալական ցանցին դատական հայց ներկայացնել իր պատենտների խախտման համար: Այդ մասին, վկայակոչելով անանուն աղբյուրները, հայտնում է The New York Times-ը:

Թերթը նշում է նաեւ վիճելի պատենտների մոտավոր քանակը` 10-ից 20: Դրանցում, մասնավորապես, նկարագրվում են գովազդի տեղադրման տեխնոլոգիաները, կայքերի անձնավորումը, սոցիալական ցանցերի եւ ինտերնետային գրագրության ծառայությունների աշխատանքի սկզբունքները:

Պարբերականի տվյալներով, Yahoo!-ն պահանջել է Facebookից գնել պատենտներում նկարագրված տեխնոլոգիաները` խոստանալով հակառակ դեպքում դիմել դատարան: Facebook-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից` նկատելով, որ Yahoo!-ի հավակնությունների մասին իմացել են լրագորղների հետ միաժամանակ եւ հնարավորություն չեն ունեցել գնահատել դրանք:

Yahoo!-ն հայտարարել է Facebook-ի բաժնետոմսերի բորսայում նախնական տեղակայման նախօրեին: IPO-ի հայտը, որ ոչ պաշտոնական տվյալներով, ներկայացվելու է 2012թ. գարնանը, ընկերությունը ներկայացրել էր փետրվարին:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1126

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar