Yahoo ընկերությունը Facebook սոցիալական կայքից արտոնագրային վճարում է պահանջել` իրեն պատկանող տեխնոլոգիաների օգտագործման համար:
«Yahoo-ն իր բաժնետերերի և աշխատակիցների առաջ պարտավորություն ունի պաշտպանել իր մտավոր սեփականությունը»,-նշվում է ընկերության հայտարարությունում, գրում է korrespondent-ը:
Ընկերությունը հայտարարել է, որ սոցիալական ցանցի կողմից օգտագործվող գովազդը տեղադրելու, անձնական տվյալները պաշտպանելու, անձնակական հաղորդագրությունների համակարգի աշխատանքի և լրահոսի հագեցման որոշ մեխանիզմների իրավունքը պատկանում է հենց իրենց:
Ընկերությունների ներկայացուցիչները երկուշաբթի հանդիպել են բանակցությունների համար, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ գումար է պահանջում Yahoo-ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցից:
Միաժամանակ, Facebook-ի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ իրենք դեռ հնարավորություն չեն ունեցել ամբողջ ծավալով գնահատել Yahoo-ի պահանջները:
Yahoo-ի կողմից դատարան Facebook-ի դեմ հայց ներկայացնելը կդառնա արտոնագրային պատերազմի սկիզբ, որը կարող է վիճաբանությունների հանգեցնել սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների շուկայում:
Tert.am
Մեկնաբանություններ նյութին: 0