• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Yandex-ը նոր ամսաթիվ է սահմանել` մարտի 0

Ռուսական հայտնի  Yandex որոնողական ցանցն իր գլխավոր էջում նոր ամսաթիվ է առաջադրել` մարտի 0` փետրվարի 29-ի փոխարեն: Լոգոտիպի վրա նշիչը տանելիս` որոնողական ցանցն, այնուամենայնիվ, կհիշեցնի այժմյան ամսաթիվը: Իսկ ամսաթվի ներքո գրված է. «Ճանապարհ գարնանը»:

Անսովոր լոգոտիպից բացի օգտվողներին առաջարկում են նաեւ գարնանային պաստառներ տեղադրել որոնողական ցանցի գլխավոր էջում:

Այն ամսաթվերը, որոնց ներքո Yandex-ն ինչ-որ հատուկ բան է անում (լոգոտիպ կամ հատուկ նախագիծ), ընտրվում են հանրության համար նշանակալից եւ հետաքրքիր ամսաթվերից, գրում է RuFox-ը: Սովորաբար դրանք տոներ են կամ արվեստի ու մշակույթի գործիչների հոբելյաններ:  Yandex-ն արդեն նշել է Ժյուլ Վեռնի, Անտոնիո  Վիվալդիի, Ավգուստ Ֆերդինանտի, Անտուան դը Սենտ Էքզյուպերիի, Աստրիդ Լինդգրենի եւ այլոց հոբելյանները:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
953

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar