ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է հաջորդ ուսումնական տարվա սկզբից Հայաստանի բոլոր դպրոցներում ներդնել հեռավար ուսուցման համակարգ: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի՝ շատ գյուղերում որոշակի առարկաների համար ուսուցիչների բացակայության վերաբերյալ հարցին:
Կարդալ շարունակությունը