• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


23-ամյա հայ ուսանողը մարտի 6-ին փորձելու է համաշխարհային ռեկորդ սահմանել

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Ռոման Սահրադյանը մարտի 6-ին, ժամը 12-ին փորձելու է համաշխարհային ռեկորդ սահմանել` կատարելով «մեծ պտույտ առաջ» վարժությունը:

Համալսարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս վարժության կատարումն իր նախադեպը չունի ոչ Հայաստանում, ոչ էլ որեւէ երկրում: 23-ամյա ուսանողն այս անգամ նախատեսել է 200-ից 300 պտույտ կատարել:

Նա 2011 թվականի սեպտեմբերի 24-ին արդեն կատարել էր «մեծ պտույտ հետ» վարժությունը`560, իսկ դեկտեմբերի 16 ին` 1001 անգամ` գերազանցելով իր նախկին ցուցանիշը:

Այս ռեկորդները գրանցվել են Հայաստանի «Դյուցազնագրքում»: Հետագայում հնարավոր է, որ Ռոման Սահրադյանը դիմի նաեւ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար:

Մարտի 6-ին,ժամը 12-ին նա բոլորին հրավիրում է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց, որտեղ կցուցադրի իր արտասովոր ուժի հնարավորությունը:

 

 


18
Декабрь
0
952

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar