• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


ԱԺ-ում քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշել է, որ նախադպրոցական կրթությունն ուսումնական գործընթացի կարևորագույն առաջին օղակն է, և առավել երկարաժամկետ կտրվածքով համակարգային փոփոխությունների արդյունքները տեսանելի կլինեն նաև վերոնշյալ օրենքով: Արայիկ Հարությունյանը ներկայացրել է օրենքի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը: Ըստ այդմ՝ այն նախատեսում է՝ նախադպրոցական կրթության ոլորտի զարգացմանն ուղղված պետական երաշխիքների ընդունում և ամրագրում, կրթական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովում, այդ թվում՝ քաղաքաբնակ և գյուղաբնակ, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական և տնտեսական դժվարին պայմաններում հայտնված երեխաների համար: Բացի այդ, ակնկալվում է երեխաների կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման, ուսումնանյութական բազայի ամրապնդման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական երաշխիքների հիմքի ապահովում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներգրավման, նախադպրոցական տարիքի երեխաների համախառն ընդգրկվածության, նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության շարունակական ապահովում: Ակնկալվում է նաև հաստատությունների ղեկավար և մանկավարժական կադրերի վերապատրաստման և մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման, հաստատությունների գործունեության կանոնակարգում, միասնական մոտեցումների և զարգացման ապահովում, նախադպրոցական հաստատությունների գործունեության ֆինանսավորման նոր և հստակ մեխանիզմների մշակում ու ներդրում և այլն: Արայիկ Հարությունյանի ելույթին հաջորդել են հանձնաժողովի անդամների հարցերը: Նրանց հետաքրքրել են նախադպրոցական այլընտրանքային մոդելների, բոլոր նախադպրոցական հաստատությունների համար հավասար պայմանների ապահովման, ոչ պետական դպրոցների լավագույն մոդելների օգտագործման հնարավորության, ազգային փոքրամասնության ներկայացուցիչների կրթության կազմալերպման, կենսաթոշակային տարիքի դաստիարակների, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախադպրոցական կրթության ապահովման հարցերը: Պատգամավորներին հետաքրքրել է նաև նախադպրոցական հաստատությունների ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հնարավորության, զանազան զարգացման կենտրոնների գործունեության ու լիցենզավորման և այլ հարցեր: Նախարարը հանգամանալից պատասխանել է բոլոր հարցերին՝ շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկման համար: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հնչած բոլոր առաջարկություններին և դիտողություններին անդրադարձ կլինի օրենքի նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին:
18
Декабрь
0
483

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar