• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Առաջնահերթություն. կառավարելի գնային քաղաքականություն դասագրքերի շուկայում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի /ԴՇՀ/ հոգաբարձուների խորհրդի նիստը:
Նիստում ներկայցվել է ԴՇՀ-ի 2011թ. գործունեության և տարեկան ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը և 2012թ.աշխատանքային ծրագիրը: Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմանդրամի փոխտնօրեն Գ. Գարեգինյանն իր հաշվետու խոսքում ներկայացրել է տեղեկատվություն նախորդ տարվա ընթացքում տպագրված և դպրոցներին բաշխված դասագրքերի վերաբերյալ:

Պետության կողմից սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տարեկան մոտ 120 մլն դրամի սուբսիդիա է հատկացվում: Նախարարը կարևորել է շրջանառու հիմնադրամի հետևողական աշխատանքը, որպեսզի աջակցությունը տեղերում հասցեկան բնույթ կրեն: «Նախարարությունը ստանում է ահազանգեր այն մասին, որ առանձին դեպքերում դասագրքերի վարձավճարի զեղչերից առավել կարիքավորները չեն կարողանում օգտվել: Սա ես համարում եմ անթույլատրելի»,- շեշտել է նախարարն ու հավելել. որ խիստ մոտեցում պետք է ցուցաբերել այս հարցի վերաբերյալ դպրոցներից և մարզպետարաններից ներկայացվող հաշվետվություննեի նկատմամբ:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով հիմնադրամի աշխատանքի արդյունավետությունը, նշել է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների թվի նվազումը և գնաճի ճնշումը նպաստում են դասագրքերի թանկացմանը և հավելյալ ֆինանսական բեռ են դառնում ծնողների համար: Ա. Աշոտյանի խոսքով՝ նախարարությունը պետք է բոլոր հնարավոր միջոցները կիրառի դասագրքերի շուկայում կառավարելի գնային քաղաքականություն վարելու ուղղությամբ: Նախարարը նշել է, որ այս տարի դասագրքերի մրցույթ չի հայտարարվի և կհրատարակվեն միայն նախորդ տարիների մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված 11 անուն դասագրքերը:
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ավագ դպրոցի դասագրքերը կվերահրատարակվեն Հայ Առաքելական Եկեղեցու, իսկ միջին դպրոցինը՝ ԴՇՀ կողմից: Նախարարը հանձնարարել է նախապես «Հայոց եկեղեցու պատմության» առարկայի ծրագրերը համաձայնեցնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ:
Հանձնարարվել է մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություններից ստացված հայտերի հիման վրա փոքր քանակությամբ վերահրատարակել նաև այն դասագրքերը, որոնց գործածության ժամկետը սպառվել է և դրանք մաշվածության պատճառով գործածելի չեն: Միաժամանակ կմշակվի դասագրքերի փորձարկման մեխանիզմ, որը կիրառելի կլինի առաջիկա սեպտեմբերից:

 


18
Декабрь
0
1536

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar