• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Առարկայի դասավանդման իրավունքն ուսուցիչներին կտրվի Մայր Աթոռի կողմից

2003 թվականից Հայաստանի հանրակրթական դպրոցներում, որպես պարտադիր առարկա, ուսուցանվում է «Հայոց եկեղեցու պատմություն»առարկան: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը փետրվարի 18-ին մասնակցել են «Հայոց եկեղեցու պատմություն»առարկայի ներդրմանը նվիրված քննարկմանը: Միջոցառումը տեղի է ունեցել Օշականի Մ. Մաշտոցի անվան դպրատանը:

Ընդգծելով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման կարևորությունը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն նշել է. «Այս առարկայի շնորհիվ մեր երեխաները ճանաչում են հավատքի սկզբունքները, հաղորդ դառնում ազգային եկեղեցական տոներին»:Վեհափառը բարձր է գնահատել ՀՀ ԿԳՆ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համագործակցությունը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայասատանյանց Առաքելական սուրբ եկեղեցին ունի բացառիկ դեր մեր ազգային ինքնության պահպանման և հոգևոր արժեքների զարգացման գործում: ««Հայոց եկեղեցու պատմություն»առարկայի մուտքը դպրոց թույլ է տալիս ոչ միայն փոխանցել գիտելիք, այլև ուժեղացնել մեկ այլ կարևոր բաղադրիչ` դաստիարակությունը: Դպրոցը նաև դաստիարակության վայր է, դպրոցը հայի ինքնության պահպանման, վերարտադրման, հայոց պետության քաղաքացի կերտելու վայր է>,- նշել է նախարարը և հավելել, որ եկեղեցու հետ համագործակցությունը բարոյական արժեքների ներմուծմանն ուղղված քայլ է: Անդրադառնալով խնդիրներին` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հանրապետության բազմաթիվ դպրոցներում այդ առարկան դեռ դասավանդում են տարբեր առարկաների մասնագետներ` ոչ պատշաճ որակով: «Այս տարվանից «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող ուսուցիչները հանրակրթական դպրոցներում աշխատելու իրավունք են ստանալու միայն Մայր Աթոռի թույլտվության դեպքում: Առարկան դասավանդողներն էլ վերապատրաստում կանցնեն Մայր Աթոռում>,-ասել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ նախատեսվում է նաև վերահրատարակել դասագրքերը: 
ՀՀ ԿԳ նախարարն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել են նաև լրագրողների հարցերին:

 


18
Декабрь
0
1133

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar