Համագործակցության շրջանակներում նախատեսվում է համատեղ ակադեմիական գիտակրթական ծրագրերի իրականացում, ուսանողների փոխանակում եւ դասախոսների փոխայցելություն։
Բայց սա դեռ ամենը չէ, Արցախի պետական համալսարանի ուսանողները կրթական ծրագրերի 50 տոկոս համատեղության դեպքում կարող են ստանալ նաեւ գործընկեր համալսարանի դիպլոմը։
Նախագծերը ֆինանսավորվելու են Արեւելյան Եվրոպայի երկրներից` Սլովակիայի, Չեխիայի, Հունգարիայի եւ Լեհաստանի գիտակրթական ծրագրերին աջակցելու համար ստեղծված հատուկ հիմնադրամի կողմից։
Մեկնաբանություններ նյութին: 0