• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Արմաթ» ինժեներական նոր լաբորատորիաների թիվը մեկուկես անգամ ավելացել է

Հայաստանի դպրոցներում 2019 թ. ընթացքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվն ավելացել է 350-ով: ՀՀ կառավարությունը լրացուցիչ հարկային մուտքերի հաշվին նախապես հատկացված 352 մլն դրամից բացի, հավելյալ ևս 834 մլն դրամ է տրամադրել 284 նոր լաբորատորիայի ձեռքբերման նպատակով, ևս 66 լաբորատորիա դպրոցներն ստացել են մասնավոր ընկերությունների աջակցությամբ: Արդյունքում, եթե 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գործում էր 225 ինժեներական լաբորատորիա, այժմ դրանց թիվը հասել է 575-ի, այսինքն` ավելացել է ավելի քան 155 տոկոսով: Այս մասին հայտարարվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Արայիկ Հարությունյանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Գյումրու մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի համատեղ ասուլիսում: «Այս տարի ինժեներական լաբորատորիաների թիվն աննախադեպ աճել է: Տեխնոլոգիական կրթության զարգացումը նախարարության և կառավարության առաջնահերթություններից է. տեխնոլոգիապես զարգացած պետություն կառուցելու համար նման գիտելիքը կարևոր նախապայման է»,- նշել է նախարարը և հավելել, որ ծրագիրը լինելու է շարունակական: Ա. Հարությունյանի խոսքով` 21-րդ դարը տեխնոլոգիական գիտելիքի ժամանակաշրջան է, և լաբորատորիաներում կրթվելը անհրաժեշտ է ինչպես ծրագրավորողներին ու ինժեներներին, այնպես էլ այլ նախասիրություններ ունեցող երեխաներին: ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով` «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծումը բազմափուլ տեխնոլոգիական ծրագրի հենքն է. «Լաբորատորիայի խմբակներում ընդգրկված երեխաները տիրապետում են եռաչափ մոդելավորմանը, ռոբոտաշինությանը և գիտեն առնվազն ծրագրավորման մեկ լեզու: Նրանք ևս մեկ քայլ անելով կարող են դառնալ երիտասարդ ՏՏ մասնագետ և մտնել աշխատաշուկա: Դրա փորձն ունենք Վանաձորում. «Արմաթ» խմբակ հաճախող բարձր տարիքի աշակերտներն արդեն աշխատում են ՏՏ ընկերությունում, իհարկե, ծնողների իմացությամբ»,- նշել է նա` ավելացնելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որ ՏՏ ընկերությունները մարզային մասնաճյուղեր հիմնեն և աշխատուժը մնա տեղերում: © 1998 - 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից
18
Декабрь
0
65

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar