• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Արմաթ» լաբորատորիաների և Կառավարության համագործակցության մասին` թվերով

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի իրականացմանը պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը սկսվել է 2014 թվականից: ՀՀ պետական բյուջեով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին նախատեսվել է տրամադրել շուրջ՝ 2014 թվականին` 14, 4 մլն դրամ 2015 թվականին` 23,4 մլն հազար դրամ 2016 թվականին` 23,4 մլն դրամ, 2017 թվականին` 127 մլն դրամ, 2018 թվականին` 187 մլն դրամ, 2019 թվականին` 352,2 մլն 2020 թվականին նախատեսվել է 671,7 մլն դրամ: Մինչև 2018 թվականը պետական միջոցներով հատկացված ֆինանսավորումը նախատեսված է եղել բացառապես խմբակավարների աշխատավարձի համար: 2019 թվականին 352,2 մլն դրամը նախատեսվել է որպես խմբակավարների աշխատավարձ, նույն թվականին հատկացվել է հավելյալ 834 մլն 250 հազար դրամ` թվով 284 նոր լաբորատորիաների սարքավորումների ձեռքբերման համար:
18
Декабрь
0
433

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar