• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«ԱրմենՏելը» Հայաստանի գյուղերում ուսուցիչների համար անվճար համակարգչային դասընթացներ է կազմակերպել

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամը հայտարարում են Հայաստանի մարզերում ուսուցիչների համար համակարգչային գրագիտությանն ուղղված դասընթացների մեկնարկի մասին: 

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունիցNEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի առաջին փուլը մեկնարկեց 2012 թ-ի փետրվարի 27-ին, որն ընդգրկեց 74 ուսուցիչ Հայաստանի տարբեր գյուղերից: Վերջիններիս համար անցկացվում են համակարգչային գրագիտությանն բարձրացմանն ուղղված հատուկ դասընթացներ, որոնք  հնարավորություն են ընձեռում ուսուցիչներին ձեռք բերել նոր հմտություններ եւ արդյունավետ կերպով օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները: Դասընթացում ներառված են ինտերնետից, կրթական կայքերից,  ինչպես նաեւ էլեկտրոնային ուսուցման ռեսուրսներից օգտվելու թեմատիկ  ծրագրեր:

Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի Դալարիկ, Քարակերտ, Մյասնիկյան, Շենիկ, Արագածավան եւ Արենի գյուղերում:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

18
Декабрь
0
1148

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar