• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը Հայաստանի համար բարձր եւ պատասխանատու առաքելություն է


 

Հայաստանի Հանրապետությունը երեք տարով ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը, եւ Երեւանը փաստացի դարձել է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք: Հայաստանն առաջին Եվրամիության ոչ անդամ երկիրն է, որին վստահվում է այս բարձր եւ պատասխանատու առաքելությունը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սահակյանը, ծրագրի շրջանակներում իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ: «Ընդհանուր առմամբ` տարեկան միջին հաշվով քառասունից հիսուն միջոցառում է անցկացվում Բոլոնիայի գործընթացն ընդգրկող երկրների տարածքում»,- նշեց Տիգրան Սահակյանը:           

Ստանձնելով քարտուղարությունը` ենթադրվում է, որ Հայաստանն է համակարգելու ամբողջ գործընթացը, միջոցառումները: Նրա խոսքով` բոլոր միջոցառումներն իրականացվելու են մի շարք ուղղություններով` շարժունություն, կրթական ծրագրերի կամ աստիճանների համապատասխանեցում: «Եվրոպական բարձրագույն կրթական ընդհանուր տարածքին միտված գործընթացն այս փուլում իրականացվելու է Հայաստանում` մյուս բոլոր պետությունների մասնակցությամբ»,- նշեց Տիգրան Սահակյանը:    

Քարտուղարությունը մասնագիտացված մարմին է, որի աշխատակիցներն ընտրվելու են Հայաստանի Հանրապետությունում, եւ նրանք աշխատելու են նախարարությունից առանձին: «Այս որոշմամբ եւս մեկ անգամ հավաստվում է Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման եւ բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացների հաջողություններն ու նպատակային ուղղվածությունը»,- նշեց նա:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

18
Декабрь
0
1107

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar