• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


«Բրեյն-ռինգ»-ի վարչապետի գավաթի խաղարկությունում հաղթանակ է տարել ՀՀ ԱԳՆ-ի թիմը

«Բրեյն-ռինգ»-ի վարչապետի գավաթի խաղարկության հաղթող է ճանաչվել Հայաստանի արտաքին գործերի նախարարության թիմը՝ մրցաշարի եզրափակիչում առավելության հասնելով ՀՀ առողջապահության նախարարության թիմի նկատմամբ: Եզրափակիչ հանդիպմանը ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Շնորհավորելով մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մրցաշարը տոնի է վերածվել այս խաղի երկրպագուների համար: «Ուրախալի է, որ մրցաշարի մասնակից թիմերի թիվն այս տարի ավելացել է: Սա կնպաստի Հայաստանում առողջ՝ ինտելեկտուալ պայքարին միտված խմբերի ձևավորմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 
ՀՀ պետական գերատեսչությունների 24 թիմերի մասնակցությամբ կազմակերպված ինտելեկտուալ խաղի մրցաշարի երրորդ մրցանակակիր է դարձել ՀՀ պետական գույքի կառավարման վարչության թիմը՝ երրորդ տեղի մրցավեճում առավելության հասնելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի թիմի նկատմամբ:


18
Декабрь
0
1103

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar