CSS (Cascading Style Sheets), կայքին ձևավորում տալու համար օգտագործվող տեխնոլոգիա։ CSS-ը հիմնականում օգտագործվում է HTML և XHTML ֆորմատի պատկանող վեբ-էջերի ձևավորման համար, սակայն կարող է նաև օգտագործվել ցանկացած տեսակի XML ֆորմատի փաստաթղթերի համար, ներառյալ SVG և XUL։CSS-ը օգտագործվում է վեբ-էջեր նախագծողների կողմից գույները, տառատեսակները, գտնվելու վայրը և այլ նկարագրություններ տալու համար։ CSS-ի հիմնական նպատակը հանդիսանում է այն, որ դրա օգնությամբ առանձնացվում են HTML էջի պարունակությունը և նրա նկարագրությունը, դրանով իսկ էջին հաղորդվում է մատչելիություն, ճկունություն և նրա նկարագրությունը կառավարելու հնարավորություն, ինչպես նաև նվազեցնում է հրամանների կրկնվելը և բարդացնելը։ Բացի այդ CSS-ը թույլ է տալիս տվյալ դոկումենտը ներկայացնել տարբեր ոճերով։
Hasce`Baxramyan 21
sonakentron.am
Մեկնաբանություններ նյութին: 0