• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Դպրոցական բոլոր առարկաները վերանայվելու են, մինչև 2023 թվականը ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ. ԿԳ նախարար

Բոլոր հայագիտական առարարկաները և ընդհանրապես բոլոր առարկաները վերանայվելու են, առհասարակ բոլոր ուսումնական ծրագրերը վերանայվելու են և մինչև 2023 թվականը ունենալու ենք լրիվ նոր առարկայակայացանկ: Այս մասին լրագրողների հետ զրույցում կառավարության նիստից հետո ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային: «Կան բողոքներ՝ ծանրաբեռվածության հետ կապված, անհամապատասխանելության հետ կապված, տարբերվող առարկաներում նույնաբովանդակ նյութերի հետ կապված»,-ասաց նա: հարցին, թե դասագրքերից էլ շատ բողոքներ կան, այդ առումով փոփոխություններ սպասվո՞ւմ են, և դա ինչ ծախսեր կբերի, Արայիկ Հարությունյանը համաձանեց, որ դա լրացուցիչ ֆինանսական ծախսեր կպահանջի պետությունից: «Վաղը կոնկրետ քննարկում ունենք՝ դասագրքերի հետ կապված, դասագրքերի ծանրության հետ կապված բողոքներ կան, և գուցե որոշում լինի երկհատոր դարձնել՝ առաջին կիսամյակին՝ մեկ հատորը, երկրորդ կիսամյակում՝ երկրորդ հատորը»,-ասաց նա: Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով դպրոցներից մեկում քահանայի հետ ունեցած միջադեպին, ասաց, որ երբ այցելել է դպրոց, հարցրել է տնօրենին, թե ինչ գործառույթ ունի քահանան: «Խոսակցությունը եղել է դասղեկական ժամերին նրա ներկայության մասին, որը մեծ խնդիր է, իսկ դասղեկական ժամերը կազմակերպչական ծրագրեր իրականացնելու համար են և ոչ թե հոգևոր քարոզի համար»,-ասաց նա: Նախարարը հաստատեց, որ քահանային ասել է, որ դպրոցը աշխարհիկ կառույց է, և կոչ արեց հետաքրքրվել, թե ինչ տեսակ մարդ է Տեր Դավիթը: «Ես սպասում եմ, որ ընդհանրապես այդ միջադեպի հետ կապ չունեցող քահանաները պետք է ներողություն խնդրեն»,-ասաց նա՝ ի պատասխան դիտարկմանը, թե քահանաները նախարարից սպասում են ներողության: Ըստ նրա՝ նախորդ կառավարության թողտվությամբ որոշ խմբեր չեն հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Արայիկ Հարությունյանը նշեց, որ ամեն ամիս նվիրելու է մեկ մարզի: Անդրադառնալով «Շախմատ» առարկային՝ նախարարը նշեց, որ ծնողների կողմից կան բողոքներ այս առումով ևս ու քննարկվող առարկաների մեջ նաև «Շախմատը» կլինի, բոլոր առարկաները կլինեն, բոլորի ծրագրերը փոխվելու են:
18
Декабрь
0
528

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar