• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Դպրոցականների համահայկական օլիմպիադա

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2012 թվականին կազմակերպում է դպրոցականների համահայկական օլիմպիադա` ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաներից: 
Օլիմպիադայի նպատակն է` համախմբել Սփյուռքի հայ երիտասարդների լայն շրջանակներն ազգային կառույցների և կրթության շուրջ, ներգրավել հայերենին չտիրապետող երիտասարդներին Հայաստան-Սփյուռք կապերի մեջ, նպաստել ֆիզիկամաթեմատիկական առարկաների հանդեպ երիտասարդության հետաքրքրության բարձրացմանը, նպաստել առավել տաղանդավոր երիտասարդների հայտնաբերմանը Սփյուռքում և Հայաստանում:

Օլիմպիադային կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր տարիքի դպրոցականներ: Մրցույթները կայանալու են երկու տարիքային խմբերի` 14-15 և 16-18 տարեկանների համար:
Օլիմպիադան անցկացվելու է երեք փուլով` նախապատրաստական և երկու մրցութային: Նախապատրաստական և առաջին մրցույթային փուլերը կազմակերպվում են տեղերում` օլիմպիադայի կազմակերպիչների (ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատանքային խմբի) օգնությամբ հեռավար (on-line) կարգով: Երկրորդ մրցութային փուլը, որը անցկացվելու է առաջին փոլում հաղթողների համար, կազմակերպվելու է ս.թ. հուլիսի 22-27-ը Երևանում:

 


18
Декабрь
0
1071

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar