Դպրոցներում ձմեռային արձակուրդի օրերը հայտնի են
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդի օրերը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են ձմեռային արձակուրդներ՝ 2019 թ. դեկտեմբերի 23-ից մինչև 2020 թ. հունվարի 7-ը ներառյալ:
Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2019 թ. դեկտեմբերի 23-ից 2020 թ. հունվարի 19-ը ներառյալ:
Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով ԿԳՄՍ նախարարությանը:
Մեկնաբանություններ նյութին: 0