• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին. ԿԳՆ

Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ը, այս տարի կիրակի օր է: Դասապրոցես, որպես այդպիսին, չի լինելու: Սակայն Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Սեպտեմբերի 1-ից դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար։ Այս ուսումնական տարվանից սկսած՝ առաջին անգամ մոտավորապես 48 անուն դասագրքեր կկիսվեն երկու մասի՝ առաջին մաս և երկրորդ մաս։ Առաջին կիսամյակում դասագրքի երկրորդ մասը երեխան կպահի տանը, իր հետ դպրոց չի տանի, առաջինն ավարտելուց հետո նոր կանցնի երկրորդ մասին: Երկհատոր կդառնան այն ծավալուն դասագրքերը, որոնք այս տարի վերահրատարակվելու էին: Կարևոր՝ այս փոփոխությունը ծնողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի ստեղծի: Տարրական դասարաններին դրանք կտրվեն անվճար: Սեպտեմբերի 1-ից 10%-ով կբարձրանա շուրջ 38 հազար ուսուցիչների աշխատավարձը Աշխատավարձը 10% բարձրացնելու համար 1 տարվա կտրվածքով բյուջեից հատկացվելու է շուրջ 6 մլրդ դրամ։ Կառավարությունը, տնտեսական աճին զուգընթաց, ծրագրեր կմշակի աշխատավարձերի հետագա բարձրացման ուղղությամբ: Օրինակ, նախատեսվում է իրականացնել «Ուսուցիչ» ծրագիրը, որի արդյունքում կամավոր վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 50%-ով: Այստեղ շատ ուղիղ կապ է դրված որակ-վարձատրություն հասկացությունների միջև: Ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության ընդլայնում Այս ուսումնական տարում ֆինանսական կրթությունը կներդրվի ևս 350 դպրոցում՝ ծրագրի ընդգրկման ծավալը հասցնելով 750-ի, իսկ ձեռնարկատիրական կրթություն կդասավանդվի հանրապետության բոլոր դպրոցների տարրական դասարաններում: Ծրագրի արդյունքում հիմք կդրվի առավել գրագետ, ֆինանսական գիտելիքներով օժտված քաղաքացու ձևավորմանը, որը հետագայում կազդի նաև տվյալ անձի կյանքի որակի և երկրի տնտեսության զարգացման վրա: Կայուն դպրոցական սնունդ Պարենի համաշխարհային կազմակերպությունը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրել Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերի տարրական դասարանների շուրջ 60000 դպրոցականների: Մյուս հինգ մարզերում` Շիրակում, Սյունիքում, Տավուշում, Վայոց ձորում և Արարատում, ծրագիրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ապահովելով նախակրթարանների և տարրական դասարանների 40000 աշակերտների սնունդ: 2019 թվականի սեպտեմբերից Արագածոտնի մարզի դպրոցները Պարենի համաշխարհային կազմակերպությունից կփոխանցվեն ՀՀ կառավարության հանձնառությանը: Դպրոցական միասնական համազգեստի՝ ոչ պարտադրված ընտրություն Դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին. այդ որոշումը պետք է կայացվի յուրաքանչյուր ծնողի և երեխայի կողմից: Նախարարությունը դեմ չէ սև ու սպիտակին, դեմ է սև ու սպիտակը որևէ մեկին պարտադրելուն։
18
Декабрь
0
633

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar