• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Երաշխավորվել են վերապատրաստող 7 կազմակերպություն. ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Հրամանի համար հիմք է հանդիսացել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով ստաղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 7 կազմակերպություն, որոնք բոլորը հաղթահարել են մրցութային շեմը և ստացել վերապատրաստում իրականացնելու իրավունք. «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ, «Երևանի Լեոյի անվան հ. 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ, «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ:
18
Декабрь
0
508

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar