• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


ԵՃՇՊՀ ուսանողները՝ հօգուտ բարեկարգման ու կանաչի

Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի լրատվական ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ բուհի ուսանող ճարտարապետների եւ շինարարների նախաձեռնությամբ օրերս համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում՝ նվիրված մայրաքաղաքում ընթացող քաղաքաշինական ու կանաչապատման ծրագրերին:

Դրական գնահատելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ինչպես քաղաքաշինության, այնպես էլ բնապահպանության ուղղությամբ որդեգրած քաղաքականությունը եւ այդ համատեքստում ողջունելով Աբովյան փողոցի մայթերը կրպակներից ազատելու ծրագիրը՝ քննարկման մասնակիցները ոչ միայն արտահայտեցին սեփական մոտեցումներն ու տեսակետները, այլեւ հանդես եկան ընթացող ծրագրերի վերաբերյալ գործնական առաջարկներով: Առաջիկայում ԵՃՇՊՀ-ում կձեւավորվեն աշխատանքային խմբեր, որոնք Մաշտոցի պողոտային հարակից այգու բարեկարգմանն ու քաղաքապետարանի կողմից իրականացվող այլ ծրագրերին վերաբերող իրենց առաջարկները՝ նախագծերի տեսքով եւ 355 ուսանողների ստորագրություններով, կներկայացնեն Երեւանի քաղաքապետարան։ ԵՃՇՊՀ ուսանողները քաղաքապետարանին առաջարկել են նաեւ մայրաքաղաքի վարչական սահմաններում գտնվող մի տարածք ամրակցել համալսարանին՝ ուսանողության ուժերով այգիներ հիմնելու նպատակով։

 


18
Декабрь
0
1296

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar