• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


ԳԱԱ-ում ընտրվել են երեք ինստիտուտների տնօրենները

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի են ունեցել երեք ինտիտուտների տնօրենների ընտրություններ փետրվարի 1-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, ԳԱԱ   Մանվելյանի անվան ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է տեխնիկական գիտությունների դոկտոր Նիկոլայ Կնյազյանը:  Նա ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից: Նիկոլայ Կնյազյանը 173 գիտական հոդվածների եւ հեղինակային վկայագրերի, երկու ուսումնական ձեռնարկի հեղինակ է:

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Բոյաջյանը: Նա ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2006 թվականից: Բոյաջյանը 270 գիտական աշխատության հեղինակ է:

Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել է կենսաբանական գիտությունների դոկտոր Իրինա Մելիքսեթյանը: Նա 127  գիտական աշխատության հեղինակ է:

ԱՐՄԵՆՊՐԵՍ 

18
Декабрь
0
1339

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar